ԲԱՑ ԴՌՆԵՐ ԵՐԵՎԱՆԻ ՖԻԶԻԿԱՅԻ ԻՆՍՏԻՏՈՒՏԻ 75 ԱՄՅԱԿԻՆ ԸՆԴԱՌԱՋ

«Կրթական ծրագրերի փոխանակում»   ՝

նախագծերի շրջանակներում սեպտեմբերի 29-ին  ժամը 10:00-ին մասնակցություն  Ա․Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիա (Երևանի Ֆիզիկայի Ինստիտուտ) 75 ամյակին նվիրված միջոցառմանը:

Առաջին անգամ Հայաստանում, Դուք ականատե՛ս կլինեք գիտական նման մասշտաբային միջոցառմանը, որը միավորելու է միջազգային և տեղացի  գիտնականներին մեկ նպատակի շուրջ՝ երիտասարդների մոտ գիտության նկատմամբ հետաքրքրության սերմանումը։
Միջոցառման մեկնարկը տրվելու է ժամը 10։00-ին, որի շրջանակներում մասնակիցները ինտերակտիվ կերպով կմասնակցեն գիտական փորձերին, որոնք կատարվելու են Ա․Ալիխանյանի անվան գիտական լաբորատորիայի երիտասարդ գիտնականների, կրտսեր տարիքի դպրոցական երեխաների  և միջոցառման համար հատուկ ժամանած՝  Անգլիայի, ԱՄՆ-ի, Գերմանիայի  գիտնականների կողմից։
Միջոցառման պատվավոր հյուրերն են ՀՀ վարչապետ՝ Նիկոլ Փաշինյանը, Կրթության և Գիտության նախարար՝ Արայիկ Հարությունյանը, Մեծ Բրիտանիայի դեսպան՝ Ջուդիթ Ֆարնվորտ, ԱՄՆ դեսպան՝ Ռիչարդ Միլլս,  Գերմանիայի դեսպան՝ Մատիաս Կիզլեր, Ռուսաստանի դեսպան՝ Սերգեյ Կոպիրկին։ 
 Միջոցառման շրջանակներում կատարվելու են հետևյալ փորձերը՝
ü  Հեղուկ ազոտով փորձեր /ստանալ պաղպաղակ և այլն/
ü  Ամպը շշի մեջ
ü  Տեսլայի Կծիկ
ü  Ձու շշի մեջ
ü  Առեղծվածային մագնիս
ü  Փուչիկը շշում
ü  Փուչիկը մեխերի վրա
ü  Ստատիկ հոսանք
ü  Դիտակներ
ü  Լույսային փորձեր
ü  Ռոբոտների միջոցով իրերի տեղափոխում
ü  Ֆոտոբազմապատկիչներով փորձեր
ü  SEVAN դետեկտորի մակետ
ü  Էլեկտրոնի դիֆրակցիա
ü  Ռոբոտ /մրցույթ/
ü  Դիմադրության փորձեր
ü  LED լուսային տարբեր հաճախությունների փորձ
ü  Օպտիկական փորձեր
ü  Էլեկտրամագնիսական փորձեր
ü  Լույսի բաղադրություն
ü  LED փորձ-ներքին անդրադարձման երևույթ
ü  Ամպի խցիկ, կայծային խուց
ü  Ինչպես ստանալ իզոտոպ
ü  Տարրերի ուսումնասիրություն
ü  Մագնիսական հեղուկ
ü  Քիմիական փորձ /ինչպես ստանալ լավա/
ü  Պոստեր /Նկարվի՛ր տիեզերքի հետ/
ü  Պոստեր /Միացի՛ր Ալիխանյան եղբայրներին/
ü  Պոստեր /Նկարի՛ր գիտությունն ինքդ/
ü  Նկարների մրցույթ
Բացօթյա անցկացվող միջոցառոմները ներառում են նաև ՝
ü  Ա․Ալիխանյանի անվան գիտական լաբորատորիայի վերաբերյալ ճանաչողական ֆիլմի դիտում
ü  Գրքերի փոխանակում․  բոլոր ցանկացողները կարող են բերել իրենց հետ գիրք և փոխանակել մեկ այլ գրքով։
ü  Ճանաչողական շրջայց Ա․Ալիխանյանի անվան գիտական լաբորատորիայի տարածքում, ծանոթացում սարքավորումներին
Արդյունքները կամփոփվեն սովորողների բլոգներում և Միջին դպրոցի ենթակայքում:

This slideshow requires JavaScript.

Այս նյութը հրատարակվել է 2018-2019թթ, «Կրթական փոխանակումներ», Նախագծից նախագիծ, Ուսումնական ճամփորդություներ, Uncategorized-ում։ Էջանշեք մշտական հղումը։

Թողնել մեկնաբանություն