7-րդ առ.ուս.՝առաջադրանքներ(13.04-.22.05)

Ընտանեկան նախագիծ.

11.05-15.05

Թեման.Ճնշման ուժ և ճնշում:Գազի ճնշում

1.Որ ֆիզիկական մեծությունն է կոչվում ճնշում:

2.Գրել ճնշումը սահմանող բանաձևը:

3.Որոնք են ճնշման միավորները

4.Ինչով է պայմանավորված գազի <<ինքնակամ >> ընդարձակումը:

5.Որոնք են գազը բնութագրող մեծությունները:

6.Բացատրեք գազում ճնշումը  ինչպես է փոփոխվում ,գազը բնութագրող մեծություններից կախված:

7.Ինչու են գազերը ճնշում գործադրում անոթի պատերին

   Սովորել Է.Ղազարյանի դասագրքից՝էջ 102-ից,մինչև էջ 109-ը:Կատարել՝բլոգներում  էջ104-ի«Հարցեր և առաջադրանքներ»-ը,իսկ 6-րդ առաջադրանքը ներկայացնել տեսանյութով(կատարելնշված փորձը):  Պատրաստել նյութեր էջ105-ի և էջ109-ի<<Հետաքրքիր է իմանալ>> թեմաներից:ԼուծելԳ.Մխիթարյանի <<Գիտելիքների ստուգման առաջադրանքներ մաս I  >>-ից էջ51 -ից մինչև էջ54 -ը:Հետաքրքիր փաստեր ներկայացրեք ֆրանսիացի գիտնական Բլեզ Պասկալի մասին(ներկայացման ձև ընտրեք ինքներդ):

13.04-30.04

1.Միջառարկայական նախագիծ` նյութերի«մաքրության »որոշում 

Վերցրեք տարբեր մթերքներ,մետաղներ(կաթ,մեղր,արևածաղկի ձեթ և այլն,կամ մետաղներից պատրաստված կենցաղային իրեր)և որոշեք նրանց <<մաքրությունը>>խտության միջոցով:Օգտվեք և առաջնորդվեք Է.Ղազարյանի դասագրքից՝էջ53-ի«Լաբորատոր աշխատանք 2»-ը-ից,և լաբորատորիայում մեր կատարած աշխատանքներից:

Նախագիծ՝<<Ուժեր>>

նպատակը՝սովորողը կարողանա իր շրջապատում տեղի ունեցող երևույթներից,տարբերել,որ դեպքում էկիրառվում ծանրության ուժը,առաձգականության ուժը,շփման ուժը:

<Ուժեր>>թեմայի վերաբերյալ պատրաստեք տեսանյութեր՝ օրինակ ,հաշվեք ձեր ընտանիքի անդամներից յուրաքանչյուրի,շրջապատում եղած ֆիզիկական մարմինների վրա ազդող ծանրության ուժը, և հղումները ուղարկեք իմ հասցեին g.mkhitaryn@mskh.am

Շփման ուժի վերաբերյալ պատրաստել տեսանյութ:Տեսանյութերում նշել դեֆորմացիաների տեսակները,շփման ուժի տեսակները:Շփման ուժի դերը բնության մեջկենցաղում,տեխնիկայում,ինչպես ենք մեծացնում այն,եթե օգտակար է,և փոքրացնում,եթե վնասակար է:

Տեսադասի թեման. Մարմնի կշիռ:Շփման ուժ:Շփման ուժի դերը բնության մեջ և կենցաղում:Մի ուղղով ուղղված ուժերի գումարումը:Կրկնել տիեզերական ձգողության ուժ:Ծանրության ուժ:Առաձգականության ուժ:ՈՒժաչափ:

քննարկվող հարցեր.

1.Ինչն են անվանում մարմնի կշիռ:

2.Ինչ բնույթի ուժ է մարմնի կշիռը:

3.Ինչպես է ուղղված մարմնի կշիռը,և որտեղ է այն կիրառված

4.Ինչ բանաձևով է որոշվում մարմնի կշիռը:

5.Պարզաբանել մարմնի կշռի և ծանրության ուժի տարբերությունները:

6.Քննարկել մարմնի զանգվածի և կշռի տարբերությունները

7.Բերել շփման առկայությունը հաստատող օրինակներ:

8.Ինչով է պայմանավորված շփումը

9.Թվարկել շփման տեսակները և բերել օրինակներ:

10.Օրինակներով ցույց տալ,որ միևնույն պայմաններում գլորման շփման ուժը փոքր է սահքի շփման ուժից:

11.Բերել շփման դրսևորման օգտակար օրինակներ

12.Բերել շփման դրսևորման վնասակար օրինակներ

13.Ինչպես կարելի է մեծացնել շփումը

14.Ինչպես կարելի է փոքրացնել շփումը

15.Բերեք օրինակներ,երբ մարմնի վրա միաժամանակ ազդում է մի քանի ուժ;

16.Որ ուժն է կոչվում համազոր:

17.Ինչպես է ուղղված մի ուղով միևնույն կողմն ուղղված երկու ուժերի համազորը,և ինչպես է որոշվում նրա մոդուլը:

18.Ինչպես է ուղղված մի ուղով հակառակ կողմեր ուղղված երկու ուժերի համազորը,և

ինչպես է որոշվում նրա մոդուլը:

19.ինչպես է շարժվում մարմինը նրա մի կետում կիրառված,մոուլով հավասար և հակառակ ուղղված երկու ուժերի ազդեցությամբ:

 Սովորել Է..Ղազարյանի դասագրքից էջ75-ից մինչև էջ81,կատարել էջ81-ի հարցերը և առաջադրանքները:Ծանոթանալ Էջ 77 և էջ79 -ում <<հետաքրքիր է իմանալ>>բաժնից Լեոնարդո դա Վինչիի  մասին,պատրաստել նյութ :Կարող եք օգտվել նաև համացանցից:

Լրացուցիչ առաջադրանք.

Գ.Մխիթարյանի <<Գիտելիքների ստուգման առաջադրանքներ մաս >>-ից էջ39-ից

մինչև էջ 51

Պատրաստեք նյութեր, ֆիզիկոսներ Ռոբերտ Հուկի և Իսահակ Նյուտոնի մասին:Նյութում լինի հետաքրքիր փաստեր նրանց կյանքից:Տեղադրեք<<Ֆիզիկոսներ:Հետաքրքիր է իմանալ>> անվանակարգում:Հղումը ուղարկեք ինձ:

 

 

 

 

 

 

Այս նյութը հրատարակվել է Նախագծից նախագիծ, Uncategorized-ում։ Էջանշեք մշտական հղումը։

Թողնել մեկնաբանություն