Ֆլեշմոբի հարցաշար

Չեփած(հում) ձուն գցել թափանցիկ ապակե ջրով լցված բաժակի մեջ(ուշադիր նայել ,թե որտեղ է գտնվում ձուն),նրա մեջ անընդհատ ավելացնել կերակրի աղ,գդալով դանդաղ խառնելով:Ավելացնել և խառնել այքան ժամանակ ,մինչև ձվի մակերևույթը դուրս գա ջրի մակերևույթից:Ցանկալի է փորձը տեսանկարել(հնարավորության դեպքում ՝դանդաղեցրած) :

Պատասխանել հետևյալ հարցերին.

1.Ի՞նչ ուժեր են ազդում ձվի վրա ջրի մեջ գցելիս, այդ ուժերից,որի ազդեցությամբ նա իջավ բաժակի հատակին:

2.Որոշակի քանակությամբ աղ լցնելուց հետո ,նա լողում էր բաժակի մեջտեղում՝ինչու՞

3. Ինչու՞ ձուն բարձրացավ ջրի մակերևույթ

4.Որոշել այդ աղաջրի խտությունը և ձեր ծորակից հոսող ջրի խտությունը : Համեմատել այդ խտությունները իրար հետ,և անել եզրակացություն:

5.Որոշել ձվի միջին խտությունը

6.Ինչ երևույթ է աղի <<անհետանալը >> ջրի մեջ

7.Բերել օրինակներ նախորդ երևույթի վերաբերյալ, ձեր կենցաղից և առօրյայից։Ցանկալի է տեսանյութի ձևով,որտեղ լինի մեկնաբանություն։

Այս նյութը հրատարակվել է Փորձեր, Ֆլեշմոբի հարցաշարեր-ում։ Էջանշեք մշտական հղումը։

Թողնել մեկնաբանություն