Ընտանեկան նախագիծ՝ջերմային երևույթներ

Նպատակը ՝

Սովորողը կարողանա. ներքին էներգիայի փոփոխման եղանակները՝ ջերմահաղորդականություն, ճառագայթային ջերմափոխանակում, դիֆուզիայի, կոնվեկցիայի վերաբերյալ տանը

հանդիպող երևույթները բացատրել,տեսանկարել,կամ կատարել փորձեր:Կարողանա տեսանկարել(բացատրելով)  խոհանոցում կատարվող ջերմային երևույթները, մեկնաբանել ջերմահաղորդման, որ տեսակն է իրականում տվյալ ջերմային երևույթի ընթացքում,կարողանա նյութի ագրեգատային վիճակները տարբերել`բյուրեղային մարմինների հալումն ու պնդացումը,գոլորշիացումը և խտացումը,եռումը,եռման ջերմաստիճանը:Այս թեմաների շրջանակներում համացանցից տեսանյութերի թարգմանություններ կատարե:Եթե կան սովորողներ,որոնք տնամերձ հողամասերում ունեն ջերմոցներ ,տեսանկարեն մեկնաբանեն ,թե ինչպես է այնտեղ իրականացված ջերմահաղորդման տեսակները,նույնը վերաբերվում է <թերմոս>>սարքին,ափազեփյուռներին,իրենց տան ջեռուցմանը,հովացմանը և այլն:

Լաբորատորիայում. ցուցադրել վերը թվարկված երևույթների վերաբերյալ մի քանի փորձեր (կոնվեկցիա,դիֆուզիա,հեղուկի տաքացում,եռում,գոլորշիացում …)

Սովորողների պատրաստված նյութերը կլինեն ուսումնական նյութեր:

Այս նյութը հրատարակվել է Նախագծից նախագիծ, Ընտանեկան նախագծեր, Uncategorized-ում։ Էջանշեք մշտական հղումը։

Թողնել մեկնաբանություն