Զսպանակավոր ուժաչափի աստիճանավորում:Ուժի չափումն ուժաչափով


Փորձ 1

Աշխատանքի նպատակը.աստիճանավորել զսպանակավոր ուժաչափը և դրա միջոցով չափել ուժեր:

Անհրաժեշտ պարագաներ-ուժաչափ,որը ծածկված է սպիտակ թղթով,102գ զանգվածով բեռների հավաքածու,ամրակալան,կցորդիչով և թաթիկով,քանոն:

Համառոտ տեսություն
Ուժը կարելի է չափել երկու եղանակով.
ա. չափելով նրա ազդեցությամբ մարմնի արագության փոփոխությունը,
բ. չափելով նրա ազդեցությամբ մարմնի դեֆորմացիայի մեծությունը:
Գործնականում ավելի հեշտ է չափել մարմնի դեֆորմացիայի
(երկարացման կամ սեղմման) մեծությունը, քան արագության փոփոխությունը: Ահա թե ինչու ուժը չափելու համար ավելի հաճախ
օգտվում են ուժաչափ (դինամոմետր) կոչվող սարքից, որի աշխատանքի հիմքում Հուկի օրենքն է:
Պարզագույն ուժաչափի (նկ. 59) հիմնական մասը զսպանակն
է, որի ստորին ծայրը վերջանում է կեռիկով: Զսպանակին ամրացված է ցուցիչ: Երբ զսպանակի կեռիկի վրա ուժ է ազդում, այն սահում է ուժաչափի հենքին ամրացված սանդղակի վրայով և ցույց է տալիս ուժի համապատասխան արժեքը: Չափման ժամանակ զսպանակը ենթարկվում է միայն առաձգական դեֆորմացիայի, ուստի ուժի ազդեցությունը
դադարելուց հետո ցուցիչը վերադառնում է սկզբնական դիրքին:
Զսպանակավոր ուժաչափն աստիճանավորելու համար անհրաժեշտ է
իմանալ, թե ինչ m զանգվածով բեռ պետք է կախենք զսպանակից, որ ուժաչափը ցույց տա F=1Ն ուժ:
m զանգվածով բեռը զսպանակը կձգի F=mg ուժով, որտեղից՝

Անհրաժեշտ սարքեր և նյութեր
Ամրակալան, 102գ զանգվածով բեռների հավաքածու, զսպանակավոր
ուժաչափ:
                  m = F/g

Աշխատանքի ընթացքը.

1.ՈՒժաչափի սանդղակը ծածկել սպիտակ:

2.Ուժաչափն ուղղաձիգ դիրքով ամրացնել ամրակալանի թաթիկին:

Սպիտակ թղթի վրահորիզոնական գծիկով նշել ուժաչափի ցուցմունքը և

վրան գրել«0»թվանշանը:Դա կլինի զրոյական բաժանումը:

3.Ուժաչափի կեռիկից կախել 102գ զանգվածով բեռ:Ուժաչափի ցուցիչի նոր դիրքը նույնպես նշել հորիզոնական գծիկով:

4.ՈՒժաչափից կախել նույն զանգվածով(102գ)երկրորդ,երրորդ,չորրորդ բեռները՝ամեն անգամ թղթի վրա հորիզոնական գծիկներով նշեելով ցուցիչի դիրքը:

5.Այժմ ուժաչափը հանել ամրակալանի թաթիկից և հորիզոնակա գծիկների դիմաց,սկսած երկրոդից ,գրել 1,2,3,4..թվերը:«0»թվանշանի վերևում գրել ուժի չափման հիմնական միավորը«Ն»(Նյուտոն):

6.Քանոնով չափել հարևան գծիկների միջև եղած հեռավորությունները:

7.ՈՒժաչափից բեռներ չկախելով ստանալ 0,1Ն բաժանման արժեք ունեցող սանդղակ:

8.Աստիճանավորված ուժաչափով չափել որևէ մարմնի ,կամ բեռի կշիռ:

9.Աստիճանավորված ուժաչափի նկարը դրեք բլոգում:

Առաջադրանք.տանը նույն աշխատանքի սկզբունքով պատրաստել ուժաչափ:

Պատասխանել հետևյալ հարցերին.

1:Ո՞րն է ուժի նշանակման տառը, հիմնական միավորը,այլ միավորները

2.102գ զանգվածով բեռի վրա ի՞նչ ուժ է ազդում և ինչքա՞ն:

3.Ինչքա՞ն ուժով է բեռը ձգում ուժաչափի զսպանակը:

4.Բեռի վրա ազդող ուժը ,ո՞ր ուժի հետ է հավասարակշռվում:

5.Երբ բեռը դադարի վիճակում է,ի՞նչ ուժեր են նրա վրա ազդում:

Առաջադրանք.գործնական աշխատանքը տեսանկարել դնել բլոգներում:Տեսանյութում

մեկնաբանված լինի աշխատանքի նպատակը,ընթացքը,եզրակացությունը:

Փորձ 2

Մի ուղղով ուղղված երկու ուժերի գումարումը:

ՈՒժերի համազոր

Աշխատանքի նպատակը.մի ուղղով ուղղված երկու ուժերի գումարումը:

ՈՒժերի համազոր:

Անհրաժեշտ սարքեր.ուժաչափ,ամրակալան կցորդիչով և թաթիկով,100գ-անոց կշռաքարերի հավաքածու,տարբեր զանգվածներով այլ կշռաքարեր,մատիտ:

Աշխատանքի ընթացքը.

1.Ամրակալանի թաթիկում ամրացնել ուժաչափը ուղղաձիգ դիրքով:

2.Զսպանակի կեռիկից մեկը մյուսի տակ կախել 2հատ 100գ-անոց բեռներ:

3.Մատիտով ուժաչափի վրա նշել զսպանակի երկարացումը :

4.Հանել այդ բեռները և փոխարինել մեկ բեռով,որը զսպանակը կձգի նույն չափով:

5.Հիմնվելով փորձի վրա ,անել եզակացություն`զսպանակից կախված բեռների վրա քանի՞ ուժեր են ազդում և յուրաքանչյուրը ինչպե՞ս է ուղղված,ինչու՞ է ուժը վեկտրական մեծություն:

Առաջադրանք.

Գործնական աշխատանքը տեսանկարել դնել բլոգներում:Տեսանյութում

մեկնաբանված լինի աշխատանքի նպատակը,ընթացքը,եզրակացությունը:

Այս նյութը հրատարակվել է Փորձեր, Uncategorized-ում։ Էջանշեք մշտական հղումը։

Թողնել մեկնաբանություն