Նախագիծ․Հարթակում ծնողն է

 Ծնողն է հարթակում/ նախագծի շրջանակներումԱյցելություն կրթահմալիրի ծնող՝ Լուսինե Սահակյանի պապիկի թանգարան։

Այցելության օր՝ հունվարի 12

Այցելության վայրը՝ Սահակ Սահակյանի թանգարան

Պատասխանատուներ՝ Զարինե Փանյան, Էմմա Այվազյան, Գայանե Մխիթարյան

Մասնակիցներ՝ Միջին դպրոցի ճամբարականներ

Նպատակը՝ Ազգագարական փառատոնի շրջանակներում ծնողն է հարթակում․ Այցելություն կրթահմալիրի ծնող՝ Լուսինե Սահակյանի պապիկի թանգարան։

Սահակ Սահակյանի թանգարանը գտնվում է Ստեփանավանի մշակույթի պալատում: Այն բացել է իր դռները այցելուների առջև 2015թ-ին: 

Նա հանրաճանաչ հայ վարպետ է և մասնակցել է բազում հայկական և միջազգային ցուցահանդեսների: Լոռվա բնությունը, հայկական ճարտարապետությունը ինքնին դարձան վարպետի ուսուցիչը:

Սահակ Սահակյանի յուրահատուկ ոճը և ազգային գույնը արտացոլվել է «Հայկական տիկնիկներ» մեծ շարանի մեջ: Նա ստեղծել է փոքրիկ կիսանդրիներ, սափորներ, դիմակներ, հեքիաթի հերոսներ և այլն:

Ծանոթանալ ժամանակակից արվեստագետներին և նրանց ստեղծած արվեստին։ Ավելի մոտիկից ճանաչել Սահակ Սահակյան նկարչին, արվեստագետին, քանդակագործ, ժողովրդական արվեստի ներկայացուցչին ով 25 երկրներում ներկայացրել է Հայաստանը և արժանացել է ոսկե մեդալների։ 

Ընթացքը՝ Առավոտյան ժամը 10֊ին շարժվում ենք Միջին դպրոցից, դեպի քաղաքային տրանսպորտի կանգառ։

. Ծանություն թանգարանին։

. Զրույց թանգարանի տնօրենի, Միջին դպրոցի սովորող, Վարդան Սահակյանի մայրիկի՝ Լուսինե Սահակյանի հետ։

. Թանգարանում ճամբարականները կաշխատեն կավով

. Զրույց թեյի սեղանի շուրջ, ճամբարականներին հետաքրքրող հարցերի քննարկում։

Արդյունքները կհրապարկվեն ճամբարականների բլոգներում։

Այս նյութը հրատարակվել է Ճամբարներ, Նախագիծ ՝Վարպետության դաս, Ուսումնական ճամփորդություներ-ում։ Էջանշեք մշտական հղումը։

Թողնել մեկնաբանություն